Barista

Բոված սուրճ

20% Արաբիկա / 80% Ռոբուստա | Մուգ բոված| 1կգ

Barista Blend-ը միավորում է 20% Արաբիկա և 80% Ռոբուստա՝ ապահովելով ուժ, կրեմա և կայունություն մեծ քանակությամբ պատրաստման դեպքում: Գերիշխող Ռոբուստան ըմպելիքին հաղորդում է համարձակ կառուցվածք, իսկ Արաբիկան՝ հավասարակշռություն և նուրբ բուրավետ բնույթ: Իր խիտ մարմնի և ընդգծված ինտենսիվության շնորհիվ այս խառնուրդը հիանալի է ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պրոֆեսիոնալ սրճարանային միջավայրում պատրաստելու համար: 

80% Ռոբուստա 20% Արաբիկա Մուգ բոված 1000 գ

Մանրամասներ

Որ եփման եղանակների համար է այս խառնուրդն ամենահարմարը։

Barista Blend-ը հիանալի է կաթնային սուրճերի համար (բայց ոչ միայն) և կարող է պատրաստվել էսպրեսսո մեքենայով, մոկա սրճեփով և Ֆրենչ Պրեսսով:

Ու՞մ համար է այն լավագույնը։

Մարդիկ, ովքեր սիրում են ուժեղ, հագեցած, ինտենսիվ սուրճ, առավոտյան էներգիայի և երկար աշխատանքային ժամերի համար կարիք ունեն կոֆեինի բարձր խթանի և նախընտրում են թանձր կրեմա ու դասական էսպրեսոյի դառնություն:

Ի՞նչ բովածության աստիճան ունի այս բլենդը։

Barista Blend-ը բովվում է մուգ պրոֆիլով և ունի շատ խորը, ինտենսիվ համ:

Ի՞նչ փաթեթավորման ձևաչափերով է հասանելի Barista Blend-ը:

Barista Blend-ը մատակարարվում է 1կգ փաթեթով: